ԱՄՆ-ն 99%-ով պատրաստ է Ուկրաինային զենք մատակարարել
ԱՄՆ-ն 99%-ով պատրաստ է Ուկրաինային զենք մատակարարել: Այս մասին հայտարարել է Ուկրաինային առընթեր Բարոփոխումների միջազգային խորհրդատվական խորհրդի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Այն ամենն, ինչ ցանկանում ենք ստանալ ԱՄՆ-ից, Ուկրաինային զենք մատակարարելն է: ԱՄՆ-ի՝ Ուկրաինային զենք մատակարարելը հզոր ազդանշան կլինի, որպեսզի հազարավոր կյանքեր փրկվեն»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինային զենք մատակարարելու ծրագիրը ներկայացվել էր ԱՄՆ կոնգրեսին: