Նեմցովի ընկերուհին պատմել է սպանության մասին
Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին սպանել են՝ կրակելով թիկունքից: Այս մասին հայտնում է TASS-ը:
Փոխանցվում է, որ այս մասին ուկրաինուհի մոդել Աննա Դուրիցկին պատմել էր իր մայրիկին՝ Իննա Միխայլովնային:
«Աննան Բորիսին սպասելիս է եղել ռեստորանում: Ճաշելուց հետո նրանք ցանկանում էին գնալ տուն: Աննան Նեմցովին առաջարկել էր տաքսիով տուն գնալ, սակայն Բորիսն առաջարկել էր զբոսնել: Երբ նրանք քայլում էին, Աննան բռնել էր նրա ձեռքերից և այդ ժամանակ լսվել են կրակոցի ձայներ: Երբ Բորիսն ընկել է, Աննան զանգել է ոստիկանություն ու ինձ: Հեռախոսով նա ինձ ասաց. «Մայրիկ Բորիսին սպանեցին: Նրա վրա կրակեցին թիկունքից և այժմ նա ընկել է ուղիղ իմ կողքին»»,-պատմել է ուկրաինուհի մոդելի մայրիկը: