Նեմցովի սպանությունն ու սահմանում տիրող լարված իրավիճակը. ֆեյսբուքը երեկ և շաբաթ օրը
Ֆեյսբուքը երեկ և Շաբաթ օրը:
Հիշատակն էլ հումորով կեղնի բա ապ ջան....
Երեկ Մարտի մեկն էր՝ գարնան առաջին օրը, սակայն բացի իրար շնորհավորելուց, հայերը հիշում են նաև բախումներին զոհ գնացած մարդկանց: Դե էն, որ նախկին թիմակիիցները մարտի մեկի համար իրար բուկ են կռծում, դա բոլորս տեսնում ենք, բայց ես չէի պատկերացնի, որ հիշատակի ու սգո օր հռչակելուց րոպեներ անց պապին պետք ա հումորներ աներ ու իր մրցակիցներին ծաղրեր: Չգիտեմ դուք ոնց, բայց այդ ամենն ինձ տհաճ երևույթ թվաց:
Նեմցովի մասին մեր մոտ ավելի շատ են խոսում, քան Ռուսաստանում: Իմանամ էս մեր էսքան խոսացածներն ինչ-որ օգուտ տալու են, ասեմ էլի հա, բայց դե օդում ջուր ծեծոցի ա: Մի շարք հայ գործիչներ ու կուսակցություններ էլ ստեղից ընդեղ դատապարտում ու պահանջում են, որ գործը բացահայտվի: Ժողովուրդ ջան հանգիստ նստեք տեղներդ, ոչ ձեր պահանջներն են նայելու, ոչ էլ ձեր դատապարտելուն: Ավելի լավ կլինի մենք մեր դարդը լացենք:
Սահմանում կրկին երկու զոհ ունենք: Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին ու մեզ բոլորիս: Փաստորեն երբ թուրքիան արտաքին դաշտում հայերի հետ պայքարում տանուլ է տալիս, իր փոքրիկ եղբոր միջոցով սահմանային լարվածությունը թեժացնում է, որ բոլորը մոռանան իրենց մասին ու խոսեն հայ ադրբեջանական սահմանում կատարվողից: Հանգչեք խաղաղությամբ, տղեք: Խոնարհվում եմ ձեր առջև:
Էդգար Խաչատրյան. ֆեյսբուք: