ՀՀ և ԼՂՀ սահմանում իրավիճակը կրկին լարված է
Operativ.am-ի թղթակիցը փորձելով ճշտել, թե ինչ իրավիճակ է տիրում ներկայումս ՀՀ և ԼՂՀ սահմանում, կապ հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով հայտնեց, որ փետրվարի 21-ից հետո ձևավորված փխրուն հանդարտությունը կրկին լարվեց ադրբեջանական կողմի սադրանքներով:
«Մի քանի տեղամասում իրականացրած դիվերսիոն փորձերից միայն մեկի դեպքում է նրանց հաջողվել մոտենալ մեր դիրքերին: Ինչպես գիտեք, արդեն, արդյունքում մենք երկու զոհ ունենք և խախտումների քանակն Ադրբեջանի կողմից կրկնապատկվել է: Դժվարությամբ կայունացված իրավիճակն Ադրբեջանի քայլերի հետևանքով կրկին լարվել է, մենք հրավիրում ենք միջազգային միջնորդական կառույցների ուշադրությունը և կրկին զգուշացնում, որ ադրբեջանական կողմի վրա է ընկնում ծանր հետևանքների ողջ պատասխանատվությունը: Սադրանքից հետո ՊԲ զինծառայողները խոցել են Ադրբեջանի երեք զինծառայողի: Ադրբեջանի սեփական բնակչության նկատմամբ իրականացվող տեղեկատվական կոծկումն այլևս անօգուտ է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: