ԴԺՀ-ն ԼԺՀ-ն հայտարարել են ծանր զենքի ամբողջովին դուրս բերման մասին
ԴԺՀ-ն ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի հետ շփման գծից ծանր զենքի ամբողջովին դուրս բերման մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն
«ԴԺՀ-ի բանակը ԵԱՀԿ դիտորդների ներկայությամբ ավարտել է ծանր զենքի դուրս բերումը շփման գծից»,- ասել է պաշտպանության նախարարի տեղակալ Էդուարդ Բասուրինը:
«Այդ գործընթացը կատարվել է, մնացել են տեղակայման հետ կապված տեխնիկական որոշ հարցեր», - ասել է ԼԺՀ վարչապետ Գենադի Ցիպկալովը: