Տատիս պատմական ճշմարտությունը
Տատս 100 տարուց ավել ապրեց: Ցեղասպանության վկան էր: Մի օր հեռուստատեսությունից եկան նրան նկարելու: Տեսախցիկը տեղադրեցին ու խնդրեցին տատիս, որ պատմի: Լավ հիշողություն ուներ, այնպիսի դրվագներ ու մանրամասներ էր մտաբերում, որ ապշելու բան էր: Բայց այս անգամ ինչ-որ բան իր հունով չհոսեց:
Համենայն դեպս, լրագրողը դժգոհ էր: Տատս ասում էր. «Քրդերը մեզ կոտորեցին»: Լրագրողն ընդհատում էր նրան և ուղղում էր. «Թուրքերը, տատի, ոչ թե քրդերը»: Հետո պատմությունն առաջ էր հրվում ու տատս դարձյալ կրկնում էր. «Քրդերը տեղահանեցին… Քրդերը թալանեցին… Քրդերը սպանեցին…»:
Նկարահանողները հիասթափված գնացին: Իսկ տատս հանգիստ էր: Նա հրաշալի հիշողություն ուներ…
Հովիկ Չարխչյան. Ֆեյսբուք
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/photo.php?fbid=811755865526414&set=a.133225563379451.12774.100000760256639&type=1&permPage=1