Ուորրեն Բաֆեթը Կոկա-Կոլան երկարակեցության աղբյուր է անվանել
Ամերիկացի միլիարդատեր Ուորրեն Բաֆեթը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը: 84-ամյա միլիարդատերը պատմել է, որ նա ամեն օր խմում է մինչև 5 շիշ Կոկա-Կոլա, որն իրեն էներգիա է հաղորդում: Այս մասին հայտնում է Fortune-ը:
Միլիարդատերը հայտարարել է, որ օրվա ընթացքում իր կողմից օգտագործվող կալորիաների մեկ քառորդ մասը կազմված է գազավորված ըմպելիքից: Նա նաև հստակեցրել է, որ աշխատանքային օրվա ընթացքում 3 շիշ սովորական Կոկա-Կոլա է ըմպում և ևս 2-ը՝ բալի համով, երեկոյան տանը:
Նա նաև հավելել է, որ սիրում է նախաճաշին ուտել կարտոֆիլի ֆրի՝ գազավորված ըմպելիքի հետ:
Մեկնաբանելով օրվա իր ռացիոնը՝ միլիարդատերը նշել է, որ սա ամենաանվտանգ ճանապարհն է, որին կարելի է հետևել: