Կայացած Թուրքիան խորամանկ և ծածուկ է հակահայկական գործունեություն ծավալում
Հեյդարի վաստակ իլհամի վաստակուհի լեյլայի հիմար ցուցահանդեսի առջև Ստամբուլում դրված արգելքը ունի խորքային պատճառ: Պաշտոնապես ասվել է, որ ցուցահանդեսն արգելվել է հակահայկական բնույթի համար:
Առաջին հայացքից տարօրինակ է թվում. .թուրքիան ուր, հակահայկականության մերժումն ուր: Ի տարբերություն ադրբեջանի, թուրքիան կայացած պետություն է և իր նպատակի մեծ մասին հասել է` Արևմտյան Հայաստանի տերերին` հայերին գրեթե բնաջնջել կամ տեղահան է արել, այսինքն` չեղած տեղից երկրի փաստացի տնօրինող է դարձել:
Փաստ է, որ թուրքիան կայացած պետություն է` իր ավանդույթներով: Հարյուր տարի է անպատիժ է մնացել իր կատարած ոճիրի համար, այլ հարց է, որ չպետք է թողնենք, որ մարսի իր արածը:
Թուրքիայի հետ համեմատած, ազիկստանը, որպես պետություն նոր է ուզում կայանալ և դրանով է պայմանավորված նրա բացահայտ հակահայ երանգները: Կայացած թուրքիան խորամանկ և ծածուկ է հակահայկական գործունեություն ծավալում, իսկ կաթնակեր ադրբեջանը` երեխավայել բացահայտ և հիմար մեթոդներով: Երկուսի քթերից էլ բերել է պետք: Ուղակի չէի մտածում, որ թուրքական խորամանկությունը կարող է խայտառակել իր մուրազի վրա փոքր եղբորը:
Տիգրան Մկրտչյան. Ֆեյսբուք