Ուկրաինայի բանակը սկսել է շփման գծից զորքերի դուրսբերումը
Ուկրաինայի զինված ուժերը սկսել են շփման գծից զորքերի դուրսբերումը: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ հղում անելով Հակաահաբեկչական օպերացիայի շտաբի ներկայացուցչին:
Հակաահաբեկչական օպերացիայի շտաբի ներկայացուցչի խոսքով՝ զորքերի դուրսբերման օպերացիան ընթանում է ԵԱՀԿ դիտորդական առաքելության վերահսկողության ներքո:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Ուկրաինայի Գլխավոր Շտաբը հայտարարել է ծանր տեխնիկայի դուրսբերման մասին: