ՄԱԿ-ը և ԱՄՆ-ն քննադատել են Սիրիայում քրիստոնյաների առևանգումը
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն ու ԱՄՆ-ն քննադատել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից քրիստոնյաների զանգվածային առևանգումը: Այս մասին հայտնում է bbc russian-ը:
Կրոնական փոքրամասնությունների հարյուրավոր ներկայացուցիչներ առևանգվել են երկրի հյուսիս-արևելքի գյուղերից: Հարձակումների ընթացքում ջիհադիստները այրել են տներն ու եկեղեցիները:
ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել անհապաղ ազատ արձակել գերիներին: Իր հերթին ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին տեղի ունեցածն անվանել է «բոլորի հանդեպ «ԻՊ»-ի անմարդկային և կոպիտ վերաբերմունքի ևս մեկ ապացույց»: