Ուկրաինայի պահուստային զենքերը 20 տարի կբավարարեն պատերազմելու համար.Ազարով
Ուկրաինայի կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ազարովն իր «Ուկրաինական խաչմերուկում» գրքում նշել է, թե ինչու է երկրում ճգնաժամային իրավիճակ, ընդգծելով, որ զենքը Ուկրաինային դեռ 20 տարի կբավականացնի:
«Շարքային քաղաքացիների համար նշեմ, որ Ուկրաինայի առկա զենքերը կբավականացնի, որպեսզի Եվրոպայի հետ 20 տարի պատերազմեն: Երբ ես կառավարության ղեկավար էի, ինձ անհանգստացնում էր այն, թե ինչպես վարվեմ այն զենքերի հետ, որոնց պահպանման ժամկետներն արդեն լրացել էր»,-ասել է Ազարովը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները դրա համար շատ պարզ լուծում են գտել:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: