Ավստրալիայում հոսպիտալացրել են 2 երեխայի Էբոլայի ախտանիշով
Մելբուռնում հոսպիտալացվել է երկու երեխա Էբոլա վարակի ախտանիշով: Այս մասին հայտնում է The Australian-ը:
Փոխանցվում է, որ նրանք Ավստրալիա էին ժամանել Աֆրիկայի արևմուտքից: Նախկինում Ավստրալիայում Էբոլա վարակով վարակվածներ չեն եղել:
Նշվում է, որ վիրուսը առաջացել է Զաիրի Էբոլա գետի տարածքում, որից էլ ստացել է իր անվանումը: