Վարդան Այվազյան-Հրանտ Բագրատյան թեժ վիճաբանությունն ԱԺ-ում (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ փետրվարի 26-ի նիստին շարունակեց քննարկվել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին նախագիծը:
Հիշեցնենք, որ օրինագծով նախատեսվում է, որ տարեկան 50 մլրդ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները կարող են իրենց ապրանքն արտահանել 2 տոկոս շահութահարկով, իսկ 40 մլրդ դրամ շրջանառություն ունեցողները՝ 5 տոկոս շահութահարկով:
Օրենքի նախագծի վերաբերյալ հիմնական զեկուցող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը կրկին ներկայացրեց որոշակի դրույթներ: Սակայն այս անգամ ևս վերջինիս և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոչ արեց կողմերին վեճը շարունակել առանց խոսափողների և հավելեց, որ այսուհետև ստիպված կլինի կիրառել սանկցիաներ: Այնուհետև նկատելով տեղից ելույթ ունեցող ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին ասաց, որ վերջինիս ելույթի ժամանակ մեկ րոպե հանելու է, քանի որ տեղից մեկ րոպե խոսել է:
Իսկ պատգամավորին չէր մնում ոչ այլ ինչ, քան ծիծաղել նման աբսուրդ հայտարարության վրա: Թեժ վիճաբանության մանրամասները՝ տեսանյութում: