Ռուսաստանը և Ուկրաինան գազային նոր պատերազմի շեմին են
Ուկրաինայի հարավ-արևելքում գազի մատակարարման հետ կապված՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԵՄ ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում: Այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևչովիչը:
Նա ասել է, որ հեռախոսային բանակցություններ է վարում Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի, ուկրաինացի իր գործընկեր Վլադիմիր Դեմչիշինի, ինչպես նաև Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: