Մահացած ամերիկացի դերասանը փրկել է 3 մարդու կյանք
«Ամերիկյան սարսափ պատմությունների» դերասան Բեն Վուլֆն իր մահից առաջ համաձայնվել է, որպեսզի իր օրգանները փոխպատվաստեն: Այս մասին հայտնում է NBC News-ը:
Փոխանցվում է, որ երեք ամերիկացի կնոջ փոխպատվաստել են դերասանի լյարդը և երիկամները:
Նշվում է, որ դերասանը մահացել է 2015 թ. փետրվարի 24-ին` ՃՏՊ-ի հետևանքով: Բժիշկները հայտնել էին, որ դերասանը մահացել է արնազեղման հետևանքով: