Պուտինն ուլտիմատում է ներկայացրել Ուկրաինային. Լեոնիդ Կուչման
Ուկրաինայի երկրորդ նախագահ և եռակողմ կոնտակտային խմբի անդամ Լեոնիդ Կուչմանը հայտարարել է, որ ուկրաինական կողմին ուլտիմատում էր ներկայացվել ռուսական կողմից: Այս մասին հայտնում է «Голос Украины» թերթը:
«Ռուսաստանի նախագահն իրեն այնպես է պահել, ասես ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել Մինսկում: Մեզ ըստ էության ուլտիմատում է ներկայացվել՝ կամ մենք կընդունենք նրա պայմաններն առանց որևէ դիմադրության, կամ էլ կդադարենք գոյություն ունենալ, որպես անկախ պետություն»,-հայտարարել է Լեոնիդ Կուչմանը:
Բացի այդ, նա հայտարարել է, որ Պուտինը ոչ մի բանի առջև կանգ չի առնի իր նպատակներին հասնելու համար: