Ցեմենտի «շըփ-թըփը»՝ շահութահարկի արտոնության սահմանում
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ռուսաստանցի մի խոշոր գործարարի հետ՝ շինանյութերի բնագավառում ուժերը համախմբելու և 50 մլրդ դրամի արտահանում իրականացնելու շուրջ:
Հենց այդ նպատակի համար էլ մշակվել են «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարը 20 տոկոսից նվազեցվում է 2 տոկոսի: Ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է ցեմենտի արտադրությանը:
Հայաստանում ցեմենտ արտադրող երկու գործարաններն էլ՝ թե Հրազդանի ցեմենտի գործարանը, թե Արարատցեմենտը, այսօր մեծամասամբ պարապուրդի են մատնված՝ պահանջարկ չլինելու պատճառով:
Եվ ահա, ռուսաստանցին ստանձնելու է երկու գործարանների պայմանագրային կառավարումն ու ապահովելու դրանց արտադրանքի արտահանումը՝ ապահովելով կառավարության առաջադրած պայմանները»:
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: