Ներսիկ Նազարյանի ընտանիքն արտագաղթում է ԱՄՆ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, ով այդպես էլ չկարողացավ քաղաքական նոր տանիք գտնել, կարծես թե հույսն ամեն ինչից կորցրել է: Պաշտոնանկությունից հետո անհաջող ընթացք ստացան նաև Նազարյանի բիզնես գործերը:
Մասնավորապես՝ Ներսիկ Նազարյանի որդուն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը բավականին անմխիթար վիճակում է, իսկ Սարյանի փողոցի վրա գտնվող մասնաճյուղն արդեն փակվել է:
Ըստ հավաստի տեղեկությունների, Երևանի նախկին ոստիկանապետի որդին՝ Արմեն Նազարյանը, պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ:
Հիշեցնենք՝ նա դեռ հոր պաշտոնավարման ժամանակ ամուսնացավ մոսկվաբնակ հայ մեծահարուստի դստեր հետ, ով ինչպես գրվեց նաև մամուլում, ԱՄՆ Մալիբու ծովափնյա քաղաքում ունի շքեղ առանձնատուն, որի հարևանությամբ գտնվում են Ջենիֆեր Լոպեսի և Շերլին Սարգսյանի ավելի շքեղ առանձնատները:
Թերևս հենց այդ առանձնատանն էլ կապրի կրտսեր Նազարյանն իր ընտանիքով»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: