Գողություն՝ Գառնի գյուղում. բացահայտման հետքերով
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998 թ. ծնված Մայիս Գ.-ին: Նա խոստովանել է, որ հունվարի սկզբներին Գառնի գյուղի 2-րդ թաղամասի 5-րդ փողոցի մի տնից գողացել է տարբեր տեսակի կենցաղային իրեր:
Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: