ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հակված են Մինսկի հուշագրին
Մինսկում ԴԺՀ ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հակված են Մինսկի հուշագրի պահպանմանը: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
«Ինչպես և նախկինում, մենք պատրաստ ենք գործել Մինսկի համաձայնագրերի համաձայն: Մենք դա մշտապես ապացուցում ենք»,-հայտարարել է Պուշիլինը:
Միևնույն ժամանակ ԴԺՀ ներկայացուցիչը նշել է, որ Կիևը բանակցություններ է վարում մենախոսության, և ոչ թե երկխոսության միջոցով:
«Մենք պատրաստ ենք երկխոսությանը: Պետք է լինի երկխոսություն, և ոչ թե Կիևի մենախոսությունը»,-ընդգծել է նա: