Մերկելը բացառել է Հունաստանի պարտքերը դուրս գրելու հնարավորությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել է Հունաստանի պարտքերը դուրս գրելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
«Մասնավոր վարկատուները հրաժարվել են դուրս գրել պարտքերը, իսկ բանկերն արդեն մի քանի միլիարդի պարտք են ներել Հունաստանին: Եվրոպան կշարունակի օգնել Հունաստանին և ճգնաժամից տուժած այլ երկրներին, եթե այդ երկրները ձգտեն բարեփոխումների իրականցման»,-նշել է Մերկելը:
Գերմանիան և Եվրամիության մյուս երկրները սպասելու են Հունաստանի նոր կառավարության տնտեսական ծրագրերին: Այժմ Հունաստանի ընդհանուր պարտքը համախառն ներքին արդյունքի մոտ 150 տոկոսն է: