Եգիպտոսում իսլամիստների հարձակման արդյունքում զոհվել է 26 մարդ
Հյուսիսային Սինայում իսլամիստների հերթական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ: Այս մասին հայտնում է bbc russian-ը:
Իսլամիստներն ականանետների, հրազենի և ականապատ մեքենայի օգնությամբ մի շարք քաղաքներում հարձակում են գործել անցակետերի, ոստիկանության և ռազմաբազայի վրա, որի հետևանքով 26 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժայինների հետ կապված մի խմբավորում:
Խմբավորման անդամները կոչ են արել եգիպտացիների դուրս գալ երկրի նախագահ Սիսիի դեմ: