Վրաստանը պետք է սկսի երկխոսությունը ՌԴ-ի հետ. Բուրջանաձե
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միացյալ դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ Վրաստանը պետք է սկսի բանակցությունները Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Նրա կարծիքով՝ «եթե Վրաստանն ու Ռուսաստանը չսկսեն բանակցությունները, ապա ռուսական շուկան շուտով կփակվի վրացական արտադրության համար»:
Նման կարծիք է հայտնել Բուրջանաձեն՝ մեկնաբանելով Վրաստանի ԱԳՆ Թամարա Բերուչաշվիլիի հայտարարությունը, ով նախօրեին հայտարարել էր, որ «Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է առևտրի հարցով երկխոսությունը Ռուսաստանի հետ, քանի որ այն անիմաստ է»: