ԱՄՆ սենատորները առաջարկել են քրիստոնեական ինքնավարություն ստեղծել Իրաքում
17 սենատորներ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին, որով առաջարկել են քրիստոնեական ինքնավարություն ստեղծել Իրաքում: Այս մասին հայտնում է Shafaq News-ը:
Նամակում, մասնավորապես, սենատորները պահանջում են ամերիկյան իշխանություններից նպաստել ասորիների ու քրիստոնեական այլ փոքրամասնությունների հանդեպ հալածանքների դադարեցմանը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 2014թ.-ին Նինեվիից արտաքսեց կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Տարհանվածների թիվը կազմեց մոտ 200 հազար մարդ, ովքեր ստիպված էին ապաստանել իրաքյան Քրդստանում: