Պան Գի Մունը ողջունել է «Բոկո Հարամ»-ի դեմ բանակ ստեղծելու մասին առաջարկը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Աֆրիկյան միության կողմից «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման դեմ բանակ ստեղծելու մասին առաջարկը: Այս մասին հայտնում է «Росбалт»-ը:
Տեղեկությունների համաձայն՝ բանակը կազմված է 7500 մարդուց:
««Բոկո Հարամ»-ը հայտնի է իր դաժանությամբ: Ահաբեկիչներին պետք է հաղթել կրոնական և միջազգային համագործակցության աջակցությամբ»,-հայտարարել է Պան Գի Մունը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայում համաժողովի ընթացքում: