Եգիպտոսի նախագահը հանդես է եկել կոչով
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատտահ աս Սիսին կոչ է արել երկրի քաղաքացիներին պատրաստվել ուժայինների հետ երկարատև և դժվար հակամարտությանը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Դա դժվար, ծանր պայքար կլինի և շատ ժամանակ կխլի»,-հայտարարել է Եգիպտոսի նախագահը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եգիպտական թևն իր վրա է վերցրել Սինայի թերակղզում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի արդյունքում զոհվեց 27 մարդ: