Մինսկի բանակցություններին մասնակցել են նաև ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն
ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ներկայացուցիչները՝ Վլադիսլավ Դեյնեգոն և Դենիս Պուշիլինը ժամանել են Մինսկ՝ կոնտակտային խմբի հետ բանակցելու՝ Դոնբասի իրավիճակի մասին:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հիշեցնենք,որ Դեյնեգոն և Պուշիլինը ժամանել են Մինսկ նախօրեի առավոտյան, սակայն, կեսօրին լքել են Բելառուսի մայրաքաղաքը, նշելով, որ կոնտակտային խմբի հետ հանդիպումը տեղի չունեցավ, քանի որ Կիևի ներկայացուցիչը՝ Լեոնիդ Կուչմանը չէր ժամանել բանակցությունների համար;