«Այդար» գումարտակին քաղաքի հանձման համար առաջարկել է 20 մլն
Անջատողականների «Այդար» գումարտակի Սերգեյ Մելնիչուկը հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր շտաբը պլանավորում է անջատողականներին հանձնել Счастье քաղաքը՝ գումարի դիմաց: Այս մասին հայտնում է TASS-ը:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ Մելնիչուկը հանդես էր եկել «112 Украина» հեռուստաալիքի եթերում:
Նա հայտարարել է, որ անցած տարվա հոկտեմբերին «Այդար» գումարտակին քաղաքը լքելու համար առաջարկել էին 20 մլն ԱՄՆ դոլար: