ՆԱՏՕ-ն շահագրգռված է Ռուսաստանի հետ ռազմական կապով
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ռազմական կապով: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
Ըստ Յենս Ստոլտենբերգի՝ առկա ուղիները բաց են:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ ռազմական կապին, ես կարծում եմ, որ կարևոր է ընդգծել, որ առկա ուղիները բաց են: ԱԳ նախարարաները դեռ դեկտեմբերին որոշել էին, որ պետք է պահպանել ռազմական կապերը»,- նշել է Ստոլտենբերգը:
Ավելի վաղ գլխավոր զինված ուժերի դաշինքի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը Եվրոպայում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է թարմացնել իր շփումերը ռուս գործընկերների հետ: