ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատրաստ է հանդիպել Լավրովի հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մյունխենում: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс»-ը:
«Ես կարող եմ հաստատել, թե ինչ է ասել մի քանի օր առաջ Սերգեյ Լավրովը: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի հանդիպում կազմակերպենք Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա այնտեղ»,- ասել է Ստոլտենբերգը:
Ինչպես նաև գլխավոր քարտուղարն ավելացրել է, որ ինքը և Լավրովը կմասնակցեն համաժողովին, ապա տրամաբանական կլինի նրանց հանդիպումը:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի օգնական Վիկտորյա Նուլանդը կոչ է արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որպեսզի պահպանեն ծանր դիրքորոշումն Ուկրաինայի հակամարտության հարցում: