Եգիպտոսում իսլամիստները հարձակում են գործել մի քանի քաղաքների վրա. կա 27 զոհ
Եգիպտոսում իսլամիստները հարձակվել են մի քանի քաղաքների վրա: Զոհվել է 27 մարդ: Պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եգիպտական թևը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Զինյալները ականանետերով ռմբակոծել են ռազմական բազան, ոստիկանական բաժանմունքները և «Ալ-Ահրամ» թերթի խմբագրությունը: Զոհվածների մեծամասնությունը զինվորականներ են, ևս 50 հոգի վիրավոր է:
Եգիպտոսում իսլամիստներն ակտիվորեն կառավարության դեմ են դուրս եկել 2013թ.-ից: