Եգիպտոսում գործող «ԻՊ»-ի մասնաճյուղն իր վրա է վերցրել Սինայում տեղի ունեցած ահաբեկչությունը
Սինայի թերակղզում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է 27 մարդ, իսկ մի քանի տասնյակը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ավելի վաղ նշվում էր, որ զոհվել է 20 մարդ: Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հիմնական գործում է Սիրիայում և Իրաքում և իր մի քանի մասնաճյուղն ունի նաև Մերձավոր Արևելքում: