Ի՞նչ խաղեր է տանում Հունաստանը
Հունաստանի նոր վարչապետը իմ խելքին է։ Այն ինչ տարիներ շարունակ ասում էի ինքն էլ է ասում։ Հարցը հետևյալն է։ Ենթադրենք Ռուսաստանին իր հսկա տարածքով և 150 միլիոն բնակչությամբ արտաքսեցիք Եվրոպառլամենտից։ Լավ, հո Երկրագնդից էլ չե՞ք արտաքսելու։ Փոխանակ լեզու գտնեք այդ հսկա պետության ու նրա ժողովրդի հետ բռնել եք կոշտ դիմակայության պոչից որ ի՞նչ անեք։ Ինչի՞ եք ձգտում։ Ենթադրենք մի Հյուսիսային Կորեա էլ այս երկրին դարձրիք, հետո ի՞նչ եք անելու, Հունաստանի՞ն եք սարքելու Հյուսիսային Կորեա, հետո՞ որ երկրի հերթն է։ Գոնե հերթի ցուցակը լրիվ հրապարակեք որ մեր գլխի ճարը տեսնենք։ Չինաստանի հերթը որերորդն է։
Ինձ զարմացրեց որ Հունաստանը Կիպրոսի հետ միասին և Թուքիան ու Ադրբեջանը հետները դեմ են եղել Ռուսաստանին արտաքսելուն։ Սա հետաքրքիր մոմենտ է։
Այս ինչ խաղեր են, որ Հունաստանն ու Կիպրոսը Թուրքիայի հետ նույն կողմում են հադես եկել։ Դա չլսված չտեսնված բան է եղել նրանց ողջ պատմության ընթացքում։
Համլետ Աբրահամյան. ֆեյսբուք: