Չինաստանը դեմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելուն. Չինաստանի ԱԳՆ
Մենք հավատում ենք, որ երկխոսության ուղին բանակցությունների միակ ճանապարհն է՝ գտնելու քաղաքական լուծում՝ դուրս գալու Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակից: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի ԱԳ նախարար Հուա Չունինը:
Չինաստանը դեմ է, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ ընդլայնի պատժամիջոցների քաղաքականությունը:
«Մենք դեմ ենք ցանկացած տեսակի սպառնալիքների և պատժամիջոցների կիրառմանը՝ ցանկացած ձևով: Մենք հավատում ենք բացառապես քաղաքական երկխոսության ճանապարհին: Հուսով ենք, որ բոլոր կողմերը ներգրավված կմնան խնդրի խաղաղ ու հանգիստ կարգավորմանը և կշարունակվի երկխոսությունները»: