Ռուսաստանը պաշարել է 100.5 մլն տոննա հացահատիկ. Մեդվեդև
Պաշարված բերքը պետք է ծածկի երկրի ներքին կարիքները և ստեղծի արտահանման մեծ ներուժ: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանը առայժմ ամբարել է 100.5 մլն տոննա հացահատիկ:
Ըստ նրա՝ սա լավ արդյունք է և կարելի է այս տարի համարել, որ կբավարարվի սպառողների պահանջարկը:
«Մենք ունենք նաև շատ լավ կատարված բերքահավաք կարտոֆիլի շուկայում: Հոկտեմբերին հավաքվել է 2 անգամ ավելի շատ կարտոֆիլ, քան նախորդ տարվա ընթացքում: Կան ձեռքբերումներ նաև անասնապահության ոլորտում»,-ասել է Մոդվեդևը:
Սակայն, նա նաև հավելել է, որ կան որոշակի խնդիրներ, որոնք պետք է հարթել միասին: