ԱՄՆ-ի իշխանությունները համաձայն չեն Գորբաչովի կարծիքի հետ
ԱՄՆ-ի իշխանությունները համաձայն չեն նախկին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նոր «սառը պատերազմի» մասին կարծիքի հետ: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին: Այս մասին գրում է Լenta.ru-ն:
Նա ասել է, որ Վաշինգտոնը մի շարք հարցերով շարունակում է համագործակցել Մոսկվայի հետ, որոնք, մասնավորպես վերաբերում են Սիրիային, Իրաքին և Մերձավոր Արևելքին:
«Բայց այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ապօրինի է և պետք է հետևանքների համար պատասխանատվություն կրել»,-ասել է Պսակին:
Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Ուկրաինային: