Ստեֆան Շեննախը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի ՌԴ պատվիրակությունը վերադառնա ԵԽԽՎ
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Ստեֆան Շեննախը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի ՌԴ պատվիրակությունը վերադառնա վեհաժողով: Նրա խոսքով՝ դա հնարավոր է անել, հատուկ հրավերի միջոցով: Այս մասին գրում է Լenta.ru-ն:
«Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Ռուսաստանին վերադարձնեմ վեհաժողով և փակեմ մեր հարաբերությունների այդ բացը: Հուսամ, այդ հիմար քվեարկությունը, որը մենք զգացմունքային ֆոնի ներքո ունեցանք չորեքշաբթի, չի ընդհատի մեր երկխոսությունը»,-ասել Շեննախը: