Լուգանսկի մարտերի ժամանակ ադրբեջանցի է սպանվել
Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետությունում անջատողականների դեմ ընթացող մարտի ժամանակ սպանվել է ադրբեջանցի Տախիր Բաշիրովը: Այս մասին հայտնում է Anspress-ը՝ հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին:
30-ամյա Բաշիրովը եղել է ուկրաինական բանակի զինվորական և մասնակցել է Ուկրաինայի արևելյան մասի մարտերին:
Փոխանցվում է, որ նրան հուղարկավորել են Կիևում: