Պերմյակովը դեպքի վայրում ուշաթափվել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur-ի տեղեկություններով՝ մի քանի օր շարունակ Վ. Պերմյակովին տարել են դեպքի վայր՝ Ավետիսյանների տուն: Սովորաբար, նրան դեպքի վայր են տեղափոխել գիշերով:
Գիշերը տեղափոխելու նպատակն, իհարկե, ոչ միայն անվտանգության նկատառումներն են, այլև այն, որ դեպքը տեղի է ունեցել ուշ ժամի, ուստի՝ հարկավոր է պարզել Պերմյակովի՝ բնակարան մուտք գործելու և հետագա քայլերն անելու հանգամանքները:
Վերջին անգամ, սակայն, մեր տեղեկություններով՝ մեղադրյալին տարել են ցերեկը: Այս անգամ նրա ինքնազգացողությունը վատացել է, և նա ուշաթափվել է»։
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում