Հովհաննես Գևորգի Մյուհենտիսյան կամ «Թուրքական Գուտենբերգ»
Պոլսահայ նշանավոր տառագետ Հ․ Մյուհենտիսյանը հայ նոր ձայնագրության հիմնադիր Համբարձում Լիմոնջյանին օգնում էր նոր ձայնանիշերի տպագրական ձեւերի ստեղծման եւ կաղապարների ձուլման գործում։ Հրաշալի տիրապետել է նաեւ ոսկերչական գործին։ Իր ստեղծած նուրբ ու գեղեցիկ տպատառերով իր իսկ հիմնած տպարաններում հրատարակել է ավելի քան երկու հարյուր գիրք, տասնյակ թերթեր։
Հայորդին ստեղծել է նաեւ թուրքերեն արաբատառ տառատեսակներ, որոնք կոչվել են «Մյուհենտիսյան տառեր»։ Գծագրել ու պատրաստել է օսմանյան թղթադրամներ։ Օսմանյան տպագրության գործում ունեցած մեծ վաստակի համար նրան անվանել են «Թուրքական Գուտենբերգ» եւ արժանացրել կառավարական պարգեւների։
Հայե'ր, գիտե՞ք, որ.ֆեյսբուք
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=368386063286767&id=258831087575599