Վճարիր մինչև փետրվարի 11-ը և դարձիր Կանադայի քաղաքացի
Կանադան նոր ծրագիր է մշակել, ըստ որի օտարերկրացիները՝ միլիոնավոր ներդրումներ կատարելով միազգային տնտեսության մեջ՝ կարող են քաղաքացիություն ստանալ:
Այս մասին հայտնել է Կանադայի ներգաղթի և քաղաքացիության հարցերով նախարար Քրիս Ալեքսանդրը:
«Վճարիր մինչև փետրվարի 11-ը և դարձիր Կանադայի քաղաքացի: Այս ներդրումները կօգնեն երկրի տնտեսական զարգացմանն ու երկրի բարգավաճմանը»,-ասել է նախարարը:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: