Հունաստանը կարող է խափանել ԵՄ-ի նոր պատժամիջոցները ՌԴ-ի դեմ
Հունաստանը կարող է խափանել ԵՄ-ի հակառուսական նոր պատժամիջոցները Եվրամիության ԱԳՆ ղեկավարների նիստի ժամանակ: Այս մասին գրում է ria.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը հայտարարել է, որ Հունաստանը թույլ չի տա Եվրամիությանը հաշվի չնստել վերջինիս հետ որոշումների ընդունման, այդ թվում նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում:
Արտաքին և պաշտպանական քաղաքականության Խորհրդի ղեկավարի խոսքով՝ «Հունաստանի խոսքը նշանակություն կունենա: Եվրամիությունը ստիպված կլինի մտափոխվել, եթե առաջադրվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ալիքի մասին հարցը: Հունաստանի գործոնի հետ ստիպված կլինի զբաղվել առանձին»: