Մամեդյարովը Կրակովում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Ադրբեջանի ԱԳՆ ղեկաղար Էլմար Մամեդյարովը Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ Կրակովում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պյեր Անդրեի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (ՌԴ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ հանդիպման շրջանակներում կարծիքներ են փոխանակվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի և Մինսկի խմբի առաջիկա գործունեության պլանի վերաբերյալ:
Նշվում է, որ Մամեդյարովը հայտարարել է, որ հարցը հնարավոր կլինի խաղաղ ճանապարհով լուծել միայն մի դեպքում, երբ Հայաստանի զինված ուժերը դուրս բերվեն Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից: