Ռուս դերասանը գտնվում է հետախուզման մեջ
Ուկրաիանայի անվտանգության ծառայությունը հետախուզման մեջ է հայտարարել դերասան Միխայիլ Պորոչենկովին: Այս մասին հայտնում է ВВС-ին՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ-ին:
Փոխանցվում է, որ հոկտեմբերին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Պորոչենկովի նկատմամբ քրեական գործ էր հարուցել: Նշվում է, որ նրան մեղադրում են ահաբեկչական գործունեություն ծավալելու, ինչպես նաև Դոնեցկի օդանավակայանը գնդակոծելու մեջ:
Հայտնի է, որ դերասանը հերքել է, որ կապ է ունեցել ռազմական գործողությունների հետ: