Դոնեցկի իշխանություններն անց են կացնելու գագաթնաժողով
Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետության իշխանությունները պլանավորում են անց կացնել «Չճանաչված պետությունների» գագաթնաժողով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես էր եկել ԴԺՀ-ի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Կոֆմանը:
«Փետրվար-մարտ ամիսներին անց ենք կացնելու ճանաչված և չճանաչված պետությունների գագաթնաժողով: Որոնցից են օրինակ՝ բասկերը, Ֆլանդրիան, Վենետիկը, Տեխասը և այլն»,-հայտարարել է Կոֆմանը: