Պակիստանի ՌՕ ուժերը 53 թալիբի են ոչնչացրել
Պակիստանի ռազմաօդային ուժերը Աֆղանստանի սահմանին «Թալիբան» շարժման 53 ուժայինի են ոչնչացրել: Այս մասին հայտնում է Press TV-ն:
Զինյալների տեղեկությունների համաձայն՝ ավիահարվածները հասցվել են Դատտա Հել քաղաքի մարզում, որի արդյունքում ոչնչացվել են ահաբեկիչների 6 ապասստարան, զինամթերք և 7 մեքենա պայթուցիկով:
Պակիստանն ակտիվացրել է հակաահաբեկչական գործողությունները թալիբների՝ Փեշավարում 2014 թ.-ի դեկտեմբերին դպրոցի վրա հարձակումից հետո, երբ սպանվեց 145 մարդ, հիմնականում, երեխաներ: Դրանից հետո երկրում չեղյալ է համարվել մահապատժի մասին օրենքը: