ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան Գերմանիայով փոխարինելը ձեռնտու է Գերմանիային. Սուրեն Սուրենյանց
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադարձավ Անգելա Մերկելի հայտարարությանը: Վերջինս բարձրացրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիան Գերմանիայով փոխարինելու հարցը:
«Լրատվամիջոցները սխալ են ներկայացրել Մերկելի հայտարարությունը: Մերկելը ոչ թե խոսել էր ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան Գերմանիայով փոխարինելու մասին, այլ գնահատել էր անդամ դառնալու իր երկրի շահերը: Սրա պատճառը նաև այն է, որ հայկական լրատվամիջոցները Մերկելի ելույթը ներկայացրել ենˋ հղում անելով ադրբեջանական կայքերին: Սա ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև Գերմանիան պրոադրբեջանական քաղաքականություն է վարում»,-ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի կազմում փոփոխություններ կատարելու մասին հայտարարություններին, ապա քաղաքագետը նկատեց, որ սա նորություն չէ. «Արդեն մոտ երեք տարի է Ադրբեջանը փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբում փոփոխությունների ձեռնամուխ լինել: Իր հերթին սրան նպաստում է ինչպես Թուրքիան, այնպես էլ Ռուսաստանը, ով Ուկրաինայի դեպքերից հետո հաճախ առաջադրում է ձևաչափի փոփոխության հարցը: Սա լուրջ հետևանքների կարող է հանգեցնել, որովհետև ձևաչափի փոփոխության դեպքում Թուրքիան կարող է խմբի մի մասը դառնալու հավակնություն ներկայացնել»,- եզրափակեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան