Իսպանական ռազմական բազայում կործանվել է հունական կործանիչ
Իսպանիայի ՌՕ ուժերի բազայում կործանվել է հունական F-16 կործանիչ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ կործանման հետևանքով զոհվել են 2 օդաչուները, իսկ ևս 10 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ինքնաթիռը կործանվել է այն ժամանակ, երբ փորձել է օդ բարձրանալ: Նշվում է, որ այն ընկել է օդանավերի կայանատեղիի վրա: