Արգենտինայի նախագահն առաջարկել է ցրել հետախուզական ծառայությունը
Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշները խորհրդարանին կոչ է արել բարեփոխել երկրի հետախուզական ծառայությունները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Փոխանցվում է, որ այս մասին Կրիշները հայտնել է հրապարակային հայտարարության ժամանակ՝ նվիրված դատախազ Ալբերտո Նիսմանի հանելուկային մահվանը:
Նշվում է, որ դատախազին մահացած էին հայտնաբերել մեկ շաբաթ առաջ ՝ իր բնակարանի լողասենյակում:
Կրիշները կարծում է, որ հետախուզական ծառայության ցրումն Արգենտինայի ազգային պարտքն է: