Ուկրաինայի կառավարությունը Դոնբասում և Լուգանսկում արտակարգ դրություն է հայտարարել
Ուկրաինայի կառավարությունը Դոնբասում և Լուգանսկում արտակարգ դրություն է հայտարարել: Այս մասին հայտնում է «ЛІГАБізнесІнформ»-ը:
Փոխանցվում է, որ այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Նրա խոսքով՝ երկրի մնացած տարածքներում հայտարարվել է զգոնության ռեժիմ:
«Խնդրում եմ արտակարգ դրությունը չշփոթել ռազմական դրության հետ: Այսպիսի որոշումները կայացնում է խորհրդարան»,-հայտարարել է Յացենյուկը: